Թալին խոշորացված համայնքը ներառվել է «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագրի շահառու համայնքների ցանկում

Թալին խոշորացված համայնքը ներառվել է  «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագրի շահառու համայնքների ցանկում
Թալին խոշորացված համայնքը ներառվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» ծրագրի շահառու համայնքների ցանկում:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար, երեկ Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ս․ Բաղինյանի հետ։
Աշխատանքային հանդիպումը վարեցին Ս․ Բաղինյանը, Թալինի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ավետիք Ավետիսյանը և «Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի» առաջատար մասնագետ Մնացական Ներսիսյանը, մասնակցեցին Թալին խոշորացված համայնքի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի նպատակները, դրամաշնորհի ընձեռած հնարավորությունները, համագործակցության մեթոդները և թեմայից բխող այլ հարցեր։