Moderna-ն կենսատեխնոլոգիական ընկերություն է գրանցել Չինաստանում

Moderna ամերիկյան ընկերությունը, որի համահիմնադիրն է մեր հայրենակից Նուբար Աֆեյանը, կենսատեխնոլոգիական ընկերություն է գրանցել Շանհայում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Դիի ցայցզին» չինական ֆինանսական պարբերականին։
Qichacha վերլուծաբանական պլատֆորմի տվյալներով՝ ընկերության գրանցումը կատարվել է մայիսի 24-ին, նրա գրանցման կապիտալը կազմել է 100 մլն դոլար։ Ընկերությունը գրանցվել է ապրիլին ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելի Չինաստան այցելությունից հետո։
Moderna Inc.-ը կենսատեխնոլոգիական ընկերություն է, որն զբաղվում է տրանսֆորմացնող դեղամիջոցների ստեղծմամբ՝ մատրիցային ռիբոնուկլեինաթթվի (մՌՆԹ) հիման վրա, պացիենտների կյանքը բարելավելու համար։ Ընկերությունը ստեղծում է պատվաստանյութեր եւ թերապեւտիկ միջոցներ վարակիչ, իմունաօնկոլոգիական, հազվադեպ հիվանդությունների, աուտոիմունային եւ սիրտ-անոթային հիվանդությունների ինքնուրույն եւ ռազմավարական գործընկերների հետ բուժման համար։
Աղբյուրը՝ med.news.am