Վրաստանի նախագահը քննադատել է իշխանություններին՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերականգնելու համար

Վրաստանի նախագահը քննադատել է իշխանություններին՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերականգնելու համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուրբաթ օրը՝ ելույթ ունենալով Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, քննադատել է իշխանություններին՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերականգնելու, ինչպես նաև այն փաստի համար, որ երկիր ժամանած ռուսների նկատմամբ դեռևս իրավական սահմանափակումներ չեն մտցրել։

«Անկախությունը, որ մենք այսօր նշում ենք, նշանակում է պաշտպանել մեր քաղաքացիներին։ Պետականություն նշանակում է, որ երկիրը կառավարվում է կանոններով և օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է վերաբերի բոլորին։ Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու ոչ մի միջոց չի նախատեսվել Վրաստան ռուսների զանգվածային ժամանումների և նրանց գործունեության հետ կապված, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը»,- նշել է նախագահը։ 

Աղբյուրը՝   shabat.am