Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) շրջանավարտների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) շրջանավարտների հետ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կրթական նախաձեռնության շրջանակներում կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և հանդիպել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այցելուներին ներկայացրել է կառույցի գործառույթները, առաջնահերթություններն ու հիմնական մարտահրավերները, խոսել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի և Կոմիտեում ծառայության առանձնահատկություններից:

Հաշվի առնելով, որ շրջանավարտների մի մասն արդեն իսկ մասնագիտական գործունեություն են սկսել տարբեր, այդ թվում՝ իրավական ու տնտեսական  ոլորտներում՝ նրանք Կոմիտեի նախագահի հետ զրուցել են կոռուպցիայի, դրա տեսակների ու պատճառների, տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերի, դրանց կանխարգելման ու պայքարի արդի մեխանիզմներին առնչվող հարցերի շուրջ:

Շրջանավարտներին նաև հետաքրքրել են Կոմիտեի կողմից իրականացված կոռուպցիոն դեպքերի բացահայտումները, լատենտային հանցագործությունների ու դրանց դեմ տարվող պայքարի առանձնահատկությունները: Սասուն Խաչատրյանը մասնավոր դեպքերի օրինակներով նրանց ներկայացրել է քննչական և օպերատիվ աշխատանքի բնույթը, խոսել ոլորտի օրենսդրական կարգավորումներից ու հակակոռուպցիոն կրթության ներդրման կարևորությունից: