ՄՊՀ որոշման արդյունքում Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար

ՄՊՀ որոշման արդյունքում Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ  տնտեսվարողների համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում «BOOKING.COM B․V․» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում:
Արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսավարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և այլն:
Բացառություն է կազմում ընկերության կայքէջը, որտեղ պետք է հրապարակվի Booking.com-ին առաջարկված գնից ոչ ցածր գին:
«Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում ընգրկված են նաև Ավստրալիան, Իսպանիան, Հունաստանը, Լեհաստանը, Դանիան, Կիպրոսը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան և այլն:
Հիշեցնենք, որ ՄՊՀ-ն 337 555 000 դրամի չափով տուգանք էր կիրառել « BOOKING.COM B․V․» ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: