Կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են տեսչական մարմինների թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ստուգումների կազմակերպման ու անցկացման արդյունավետությանն առնչվող մի շարք հարցեր։

Նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։