Քննարկում՝ նվիրված Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարներին

Քննարկում՝ նվիրված Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարներին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում՝ նվիրված Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարներին, որը վարում էր ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Ալեքսանյանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքը լավարկման և մեղվաբուծության ոլորտում ռազմավարության մշակման նպատակով առաջարկությունների, ինչպես նաև ոլորտի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկում։

Հանդիպմանը ներկա Մեղվաբուծության Դարբնոց գիտակրթական կենտրոնի խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։

Այնուհետև մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում մեղվաբուծության հետագա զարգացման շուրջ, ներկայացվել են մի շարք առաջարկներ ու դիտողություններ ոլորտում գործող օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ։