Tesla-ն լիցքավորման կայաններ կապահովի Ford մեքենաների համար

Tesla-ն լիցքավորման կայաններ կապահովի Ford մեքենաների համար

Ford-ի էլեկտրական մեքենաները մուտք կունենան Tesla-ի 12000 արագ լիցքավորման կայաններ: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Ընկերությունների գործարքը կկրկնապատկի Ford-ի էլեկտրական մեքենաների արագ լիցքավորման կայանների թիվը ԱՄՆ-ում և Կանադայում: Վարորդները կկարողանան իրենց մեքենաները միացնել լիցքավորիչներին հատուկ ադապտերի շնորհիվ։ 2025 թվականին վաճառքում կհայտնվեն Ford-ի նոր սերնդի մոդելները՝ նույն միակցիչով, ինչ Tesla-ի մեքենաներն են:

Այսպիսով, Ford-ի ղեկավարությունը փորձում է մեղմել հաճախորդների մտավախությունները՝ կապված միջքաղաքային ճանապարհորդությունների անհնարինության հետ:

Financial Times-ը գրում է, որ Սպիտակ տան հորդորով՝ Tesla-ն նախապես պլանավորել էր 45000 լիցքավորիչներից բաղկացած իր ցանցը տրամադրել էլեկտրական մեքենաների բոլոր մոդելներին մինչև 2024 թվականի վերջը։ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ չի ցանկանում՝ Tesla-ի լիցքավորման ցանցը նման լինի պարսպապատ այգու:

Աղբյուրը՝   b24.am