Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։

Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։

Մ-10 միջպետական ավտոճանապարհի՝ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ապրիլի սկզբին կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել էր հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։

«Ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ն, մինչ կամրջի հիմնանորոգումը ժամանակավոր լուծում է տվել, կատարել է վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով կամրջով երկկողմանի երթեւեկությունը»,- հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ կամրջի հիմնանորոգման համար հայտարարված նախագծի մրցույթը կայացել է, եւ աշխատանքներն այժմ նախագծման փուլում են։