Թոշակառուները մեր երկրի ամենամեծ սոցիալական շերտերից մեկն են. Փաշինյան

Թոշակառուները մեր երկրի ամենամեծ սոցիալական շերտերից մեկն են. Փաշինյան

2022 թվին կենսաթոշակները երկու անգամ բարձրացել են. մեկը՝ հունվարին, մյուսը՝ սեպտեմբերին:Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջին կենսաթոշակը դարձել է 46200 դրամ՝ 43500 դրամի փոխարեն, իսկ նվազագույնը՝ 31600 դրամ, 26500 դրամի փոխարեն։ Ապրիլի դրությամբ մեկ քաղաքացուն տրվող հետվճարը միջինում եղել է 3140 դրամ։

Թոշակների բարձրացման չափը մեզ չի բավարարում։ Պետք է արձանագրենք, որ թոշակառուները մեր երկրի ամենամեծ սոցիալական շերտերից մեկն են, մոտ 560000 թոշակառու ունենք, և ՀՀ-ում նույնիսկ այդքան բարձրացումից հետո աշխատում է 710000 մարդ։ Պետք է հասկանանք, որ էս աշխատող 710000 է կախված, թե որքան թոշակ են ստանալու թոշակառուները, էլ չեմ ասում, որ մոտ 90 հազար ընտանիք էլ նպաստառու է»,-նշել է վարչապետը։ 

Աղբյուրը՝   shabat.am