Հուլիսի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի անկանխիկ

Հուլիսի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի անկանխիկ
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի անկանխիկ:
Անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը դիմել Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն և ընտրել այն բանկը, որից կցանկանաք ստանալ Ձեր գումարը։
Ի դեպ, եթե ընտրեք ստորև նշված բանկերից որևէ մեկը, կկարողանաք օգտվել նաև կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից՝
 ՎՏԲ Հայաստան,
 Արդշինբանկ
 Հայբիզնեսբանկ
 ԱԿԲԱ բանկ։