Ավշար բնակավայրում նոր խմելու ջրագծեր են կառուցվում
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք 70/30 համաֆինանսավորմամբ՝ Ավշար բնակավայրի Տիգրանի, Մուսա-Լեռ, Նշանյան, Արթուր, Խաչատրյան, Մոնթե, Չարենց, Վասպուրական, Գրիգորի և Ազատության փողոցներում սկսվել են 7326 գծմ երկարության խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքների նախագծանախահաշվային արժեքը կազմում է՝ 108 804 000 ՀՀ դրամ։
Ջրագծի ներքին ցանցի շահագործմամբ բնակավայրում կվերացվեն վերոնշյալ փողոցների ջրամատակարարման
խնդիրները։