Նիկոլ Փաշինյանը Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը:
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 168,779,813 դրամ (50% համայնքի, 50% պետության համաֆինանսավորմամբ)։
Մանկապարտեզի համար անհրաժեշտ խոհանոցի սպասքն ու տեխնիկան ամբողջությամբ ձեռք է բերվել համայնքի բյուջեի միջոցներով։
Համայնքային միջոցներով է կատարվել նաև մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որի արժեքը 12․628 մլն ՀՀ դրամ է։ Մանկապարտեզի շենքի գազաֆիկացման արժեքը՝ 1,790 մլն ՀՀ դրամ։
Մանկապարտեզն այս պահին ապահովված է 80 երեխայի համար նախատեսված անհրաժեշտ գույքով՝ մահճակալ, պահարան, սեղան, աթոռ և այլն, որը տրամադրել է FCN բարեգործական կազմակերպությունը։
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը շնորհավորեց ներկաներին նորակառույց մանկապարտեզի բացման առթիվ, և հավելեց, որ այն շատ կարևոր իրադարձություն է Զարթոնք գյուղի համար, քանզի իրականություն դարձավ բնակիչների երազանքը: Համայնքի ղեկավարը լիահույս է, որ մանկապարտեզը կնպաստի մեր բալիկների հայեցի և արժանապատիվ դաստիարակությանը»:
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կշարունակվեն մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները ինչպես նաև ճանապարհը:
«Համոզված եմ, որ մեր երեխաները կսովորեն և նորանոր հմտություններ ձեռք կբերեն նորակառույց մանկապարտեզում:
Շնորհակալություն եմ հայտնում կատարված աշխատանքի համար»:
Վարչապետը շրջեց մանկապարտեզով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին նաև Զարթոնք գյուղում հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: