ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը մասնակի կենսաթոշակի նշանակման հարցում:

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել պետական իրավասու մարմին՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու խնդրանքով։
Արդյունքում, 5 տարի պակաս հաշվարկված աշխատանքային ստաժը հաշվարկվել է և քաղաքացին ստացել է մասնակի կենսաթոշակի իրավունք։