FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով

FLYONE ARMENIA-ն թռիչքներ կիրականացնի  Երևան - Թեհրան - Երևան երթուղով
Նոր ուղղություն Երևան - Թեհրան- Երևան:
2023թ. հունիսի 6-ից մեկնարկում են Երևան - Թեհրան- Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։