Հունիսի 1-ը Բերդ համայնքում

Հունիսի 1-ը Բերդ համայնքում
Հարգելի՛ քաղաքացիներ,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կնշվի Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքում։ Տոնական միջոցառումները կիրականացվեն «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Միջոցառման շրջանակում երեխաներն առաջին անգամ հնարավորություն կունենան մասնակցել Akneye հավաքածուի ստեղծմանը, որոնց NFT տարբերակը տեղադրվելու է FTNFT հարթակում: Ինչպես նաև տեղում հայտնի հայ նկարիչները երեխաների համար կանցկացնեն նկարչական դասընթացներ:
 Հարակից համայնքների երեխաները ևս կարող են միանալ միջոցառմանը՝ հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին «Սորաններ» դենդրոպարկում։
Միջոցառման օրակարգում երեխաների համար ներառված են խաղային և ժամանցային մի շարք ծրագրեր։