Համագործակցությունը պայմաններ կապահովի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար․ Իրանի նախագահը՝ Էրդողանին

Համագործակցությունը պայմաններ կապահովի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար․ Իրանի նախագահը՝ Էրդողանին

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ սերտ համագործակցությունն ավելի հարմար պայմաններ կապահովի տարածաշրջանի խաղաղության, կայունության ամրապնդման եւ զարգացման համար:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռայիսին հույս է հայտնել, որ նոր փուլը կնշանավորվի երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ առեւտրային հարաբերությունների աճով:

Աղբյուրը՝   news.am