Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ մայիսի 31-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։