Արտաշատ քաղաքային համայնքի Մանուշյան փողոցում ավարտին են մոտեցել ասֆալատապատման և բարեկարգման աշխատանքները

Արտաշատ քաղաքային համայնքի Մանուշյան փողոցում ավարտին են մոտեցել ասֆալատապատման և  բարեկարգման աշխատանքները
2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ Արտաշատ քաղաքային համայնքի Մանուշյան փողոցում ավարտին են մոտեցել ասֆալատապատման և բարեկարգման աշխատանքները:
Իրականացվում է փողոցի՝ 222 գծամետր երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, կողնակների և ջրահեռացման վաքերի տեղադրում:
Փողոցը տարիներ շարունակ գտնվում էր անմխիթար վիճակում:
Նշենք, որ ինչպես այս, այնպես էլ համայնքի մյուս փողոցներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում, ով պարբերաբար այցելում և տեղերում հետևում է աշխատանքների ընթացքին՝ կարևորելով դրանց ժամանակին և որակով իրականացումը: