Հարթեցման աշխատանքներ են կատարվում ոչ ասֆալտապատ փողոցներում և դաշտամիջյան ճանապարհներին

Հարթեցման աշխատանքներ են կատարվում ոչ ասֆալտապատ փողոցներում և դաշտամիջյան ճանապարհներին
Գավառ համայնքում ընթանում են ոչ ասֆալտապատ փողոցների և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ։
Դրանք կատարվում են Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցներով։
Այս նպատակով հատկացվել է 24 միլիոն 940 հազար ՀՀ դրամ։
Աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն։