Երևանում կքննարկվի ատոմային էներգիայի դերը երկրի և ամբողջ տարածաշրջանի համար

2023 թվականի հունիսի 5-ին Երևանում տեղի կունենա «Ատոմային էներգետիկան՝ որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման մեխանիզմներից մեկը» պանելային քննարկում։ Քննարկման կազմակերպիչն է՝ «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունգարիայի էներգետիկ ոլորտի առաջատար փորձագետները կքննարկեն միջուկային էներգիայի դերը երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, էներգետիկ անվտանգության ապահովումը և Հայաստանում ատոմային էներգիայի զարգացման հեռանկարները։
Քննարկմանը կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ ներկայացուցիչներ և այլ ոլորտային փորձագետներ։
Պանելային քննարկման բանախոսներն են՝ «ՀԱԵԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, ՀԱԷԿ տնօրեն Մովսես Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ, «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի «Սոսնի՝ Էներգետիկայի և միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի» հետազոտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Թամարա Կորբուտը, հունգարացի առաջատար էներգետիկ փորձագետ Ժոլտ Հարֆաշը, «Ռուսատոմ էներգետիկ նախագծեր» ԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գործադիր տնօրեն Իլյա Վերգիզաևը։
Միջոցառման մոդերոտորն է՝ Հայաստանում ՄԱԿ-ի ազգային էներգետիկ փորձագետ Արա Մարջանյանը։
Պանելային քննարկումը տեղի կունենա «Ալեքսանդր» հյուրանոցում՝ ք․Երևան, Աբովյան փ․ 3/4: