Մորթեգործության զարգացում՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում․ հայկական մուշտակները հունական ու թուրքական մուշտակներին չեն զիջում

Շինշիլաները բնության մեջ հանդիպում են Չիլիի, Պերույի, Բոլիվիայի եւ Արգենտինայի բարձրլեռնային շրջաններում:    Կրծողների այս տեսակը երկար ժամանակ  ինտենսիվ որսի է ենթարկվել՝  թանկարժեք մորթու պատճառով: Արդյունքում բնության մեջ շինշիլաները խիստ նվազել են և ներառվել Կարմիր գրքում, և միայն ընտանի դարձնելը փրկել է նրանց վերացումից: Այսօր շինշիլաբուծությունն անասնաբուծության մեջ համարվում է էլիտար ճյուղ եւ զարգացած է Դանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ եվրոպական մի շարք երկրներում այն օրենքով արգելված է: Տարածված կարծիք կա, որ շինշիլաբուծությունն ավելի շահավետ է, քան ոսկու արդյունահանումը: Հաշվարկված է, որ այս բիզնեսի շահութաբերությունը կարող է հասնել 100 տոկոսի՝ շնորհիվ շինշիլաների թանկարժեք մորթու:  Հայաստանն էլ անմասը չի մնում համաշխարհային միտումներից։  Այստեղ ոչ միայն շինշիլա են պահում, այլ նաև զբաղվում դրա մորթու վերամշակմամբ։ «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության   տնօրեն Նարեկ Վարդանյանը նշում է՝ շինշիլաբուծությունն անասնապահության մեջ համարվում է ոչ ավանդական ճյուղ։ Այն Հայաստանում լայն թափով սկսեց զարգանալ 2016 թվականից, երբ սկսեցին ձևավորվել տնտեսությունները։ Հայաստանում ներդրվել է  շինշիլաբուծության եվրոպական մոդելը՝ զարգացնել ճյուղը փոքր տնտեսությունների միջոցով։ Ոլորտի զարգացումը երկու մասի է՝ բաժանվում ՝ մինչև 2020թ համավարկն ու պատերազմը, և դրանից հետո։  Տնտեսական լրագրողների ակումբի հյուրը ոլորտի ընկերություններից «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության   տնօրեն Նարեկ Վարդանյանն է։

0ef66eb7-5b7e-4270-8ede-1afa60cf79df.jfif (219 KB)

        

 Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որտեղ շինշիլաբուծության զարգացման   ամբողջական շղթան՝ բուծում, վերամշակում, արտադրություն, արտահանում իրականացվում է համակարգված տրամաբանության մեջ։ Մինչև  Հայաստանում ներդնելը, նույն՝ փոքր տնտեսությունների ձևավորման փորձը ներդրվել է  ՌԴ-ում, Մոլդովայում , Ուկրաինայում, բայց բիզնես պլանավորման կամ մոտեցումներով  պայմանավորված՝ ուղղակի չի հաջողվել։ Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որտեղ փորձը հաջողել է։ Նարեկ Վարդանյանն ասում է, որ տարբեր մորթիների արտադրության հետ կապված ՌԴ ու Ուկրաինան խոշոր երկրներ են, բայց շինշիլաբուծության զարգացման հետ կապված խնդիրներ կան։  «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության   տնօրենը  կարծում է, որ առաջիկա տարիներին գազանաբուծության զարգացումը եվրոպական երկրներում արգելվելու է, ուստի Հայաստանի համար նոր հեռանկարներ են բացվելու, կան բոլոր  նախադրյալները՝  այս բիզնեսի հյուրընկալող կողմ հանդես գալու համար։

Հայաստանում զարգանում է մուշտակագործությունը

Սկզբնական շրջանում տեղում արտադրություն կազմակերպելը փորձնական նպատակ ուներ, բայց արդյունքները գոհացուցիչ են, ուստի որոշել են արդյունաբերության այս ճյուղը զարգացնել Հայաստանում՝  հոսքագիծ են տեղադրում, գործարանային արտադրություն կազմակերպելու համար։ Ոլորտն ապահովում է կայուն աշխատատեղեր։ 

c9256c17-3579-4446-8968-524b60fdc1c9.jfif (91 KB)

Շինշիլաբուծությունը մինչև համավարակը, և դրանից հետո

Մինչև  2020թ Հայաստանում կային ընկերություններ, որոնք զբաղված էին շինշիլաների վաճառքով, ֆերմաների ձևավորմամբ։ Հայաստան էր ներկրվում մայրական կազմ՝ եվրոպական երկրներից, Ուկրաինայից, Մոլդովայից, ՌԴ-ից, բայց համավարակով ու սահմանափակումներով պայմանավորված խնդիրներ առաջացան՝ ընդհանրապես մորթու վաճառքի, մասնավորապես շինշիլաների մորթու վաճառքի հետ կապված։  Մինչև  համավարակը, Հայաստանում տարբեր ձևաչափերով  աջակցություն էր տրամադրվում ոլորտին ՝ հիմնականում սուբսիդավորվող վարկեր, բայց պատերազմից հետո գործընթացը դադարեցված է՝ ասում է Նարեկ Վարդանյանը։ Պետությունը հումքի արտադրողականության բարձրացման, ֆերմաների ընդլայնման հետ կապված աջակցություն տրամադրել է, այժմ էլ կա, բայց գործարարն ընդգծում է՝  ամբողջական  շղթայի աջակցության (արտահանման, ճանաչելիություն ) կարևորությունը։ Բացատրություն կա գուցե հումք լինի, բայց չլինի կամ քիչ լինի իրացումը։ Այստեղ արդեն ամբողջական շղթան կխախտվի։

Դրամի  արժևորումը` խնդիր արտահանման համար

2022-ից սկսած Հայաստանում ազգային արժույթը արժևորվել է մոտ 20 տոկոսով։ Սա հատկապես լուրջ խնդիրներ է ստեղծել արտահանողների համար, այդ թվում նաև մորթու ու մուշտակի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվողներ համար։ Չմշակված ապրանքի արտահանումը նույնպես խնդիրներ է ստեղծում,  այս անգամ ՝ նաև պետության համար։  

Համավարակից սկսած ֆերմերային տնտեսություններն անկում էին ապրում

Շինշիլայի մորթու վերամշակմամբ զբաղվող «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը որոշեց ինքնուրույն աջակցել տնտեսություններին։  Ընկերության տնօրենը պատմում է՝  ռեալ ներուժ ունեցող տնտեսությունների ընթացիկ ծախսերն էին հոգում, կենդանու համար նախատեսված կեր էին տրամադրում՝ ցանկանալով կասեցնել մայրական կազմի անկումը։  Ֆերմերային տնտեսություններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ նաև Երևանում ու Արցախում,   կան։ Ավելին, մասնագետն ասում է, որ բնակլիմայական պայմանները շինշիլաբուծությամբ զբաղվելու համար բարենպաստ են։ «Հայաստանում արտադրված մորթիների որակն ավելի բարձր է, քան ՌԴ-ում, կամ Եվրոպայում արտադրածներինը։ Հայաստանում ցածր է նաև ինքնարժեքը»,- վստահեցնում է նա։ Բացի այդ, մորթու արտադրությունը բնապահպանական խնդիրներ չի  առաջացնում։

3e565c03-b79d-4d17-974d-ad75f93d4da4.jfif (390 KB)

Ոլորտի  վեց ընկերությունից մեկն է այս պահին աշխատում, բայց Հայաստանը կունենա հայկական մուշտակի բրենդ

Հայաստանում շինշիլայի մորթուց   փորձնական արտադրվում են մուշտակներ։ Դրանք ներկայացվել են  համաշխարհային էքսպոների՝ Միլանում, Ստամբուլում, Հունաստանում։ Հայկական մուշտակները  որակով զիջում են միայն  իթիլաֆականներին։ Նարեկ Վարդանյանը հիշեցնում է՝  աշխարհում այս բիզնեսն ունի 40 և ավելի տարվա պատմություն, մինչդեռ Հայաստանում իրենց ընկերությունը՝ «Վարդանյան Ֆըր Քամփընի»-ն՝ ունի 6 տարվա պատմություն։ Բայց արդյունքները համադրելի են։ Հստակ որոշել են՝ ներդրումները արվել են, հոսքագծերի մեծ մասը Հայաստանում է, տեղադրումը շուտով կավարտեն։

befcaa36-03e8-4252-887c-0a92f30c9c98.jfif (67 KB)

Մուշտակագործության մեջ երկու ուղղություն է զարգանում՝  բուտիկ՝ քիչ քանակությամբ ու բարձր գներով մուշտակներ, և սերիական արտադրություն՝  հոսքագիծ են ավելացնում՝ քիչ ժամանակում ավելի շատ արտադրանք ստանալով։ Քայլ՝ ներդրումներ արել են՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը։ Բայց ոլորտը զարգացնելու համար պետք է երեք ուղղությունները՝ բուծում, վերամշակում, վերջնական արտադրանքի ստացում,  Հայաստանում ակտիվ աշխատեն ու համագործակցեն։

 

Տուրիզմն ու շինշիլաբուծությունը հնարավոր է համատեղ զարգացնել

Եվրոպական երկրներում ընդունված է՝  շինշիլայի մորթուց կարված մուշտակները հետաքրքրում են զբոսաշրջիկներին։ Հաշվի առնելով վերջին մեկ տարվա զբոսաշրջիկների աննախադեպ հոսքը  Հայաստան՝ կարելի է եվրոպական փորձը նաև այստեղ կիրառել։ Հայաստանն այս առումով առավելություն ունի՝ սփյուռքահայերը հնարավորություն կունենան  ի թիվս տեղական այլ ապրանքների, նաև հայկական արտադրության մուշտակներ ձեռք բերել։  Նարեկ Վարդանյանն այստեղ էլ է կարևորում պետություն-բիզնես համագործակցությունը։ 

c4e04e1c-71fc-48cf-bc9a-b2105602cf02.jfif (59 KB)