Լեհաստանը փակել է սահմանը ռուսական եւ բելառուսական բեռնատարների համար

Լեհաստանը փակել է սահմանը ռուսական եւ բելառուսական բեռնատարների համար

Լեհաստանը 2023 թվականի հունիսի 1-ից փակել է սահմանը ռուսական եւ բելառուսական համարանիշներով բեռնատարների համար, ասված է երկրի ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկու որոշման մեջ, փոխանցում է Autonews-ը։

Ըստ այդ փաստաթղթի՝ Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում գրանցված բեռնատար մեքենաները, ավտոմոբիլային քարշակները, կցորդները եւ կիսակցորդները չեն կարողանա հատել Լեհաստանի հետ սահմանը մինչեւ հատուկ կարգադրությունը:

Փոխվարչապետ եւ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի խոսքով՝ Լեհաստանի տարածքով ռուսական եւ բելառուսական բեռնատարների անցման պաշտոնական արգելքը պարզապես արձանագրում է արդեն կատարված գործողությունը: Լեհաստանի ընդունած որոշումը ոչ մի ռիսկ չի պարունակում։

Լեհաստանի իշխանությունների նոր որոշումը պատասխան արձագանք էր Ռուսաստանի Պետդումայի կողմից կառավարությանը ուղղված դիմումի ընդունմանը, որով կոչ էր արվում արգելել լեհական ավտոմոբիլային փոխադրողներին մուտք գործել Ռուսաստանի տարածք սահմանից ամենամոտ մաքսային կետից այն կողմ, ինչպես նաեւ վառելիք լցնել ռուսական գներով:

Աղբյուրը՝    news.am