Չինաստանը նախատեսում է աստղագնացներ ուղարկել Լուսին մինչեւ 2030թ.

Չինաստանը նախատեսում է աստղագնացներ ուղարկել Լուսին մինչեւ 2030թ.

Չինաստանը նախատեսում է աստղագնացներ ուղարկել Լուսին մինչեւ 2030թ.։

Այս մասին տեղեկացրել է The Associated Press-ը։

Չինաստանի տիեզերական գործակալության փոխտնօրեն Լին Սիցյանը հաստատել է Չինաստանի նպատակը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում, բայց կոնկրետ ժամկետ չի նշել։

Լինը նաեւ տեղեկացրել է, որ Չինաստանը նախատեսում է ընդլայնել իր ուղեծրային տիեզերակայանը՝ լրացուցիչ մոդուլով անձնակազմ ուղարկելով։ Նախատեսվում է, որ նոր անձնակազմը (երեք մարդ) երեքշաբթի կուղեւորվի «Թյանգուն» կայան «Շենչժոու-16» տիեզերանավով եւ ոչ երկար ժամանակ կմնա արդեն այնտեղ գտնվող աստղագնացների հետ։

Նոր անձնակազմում առաջին անգամ քաղաքացիական անձ կլինի։

Պեկինի աերոտիեզերական հետազոտությունների պրոֆեսոր Գույ Հայչաոն կմիանա առաքելության հրամանատար Ցզին Հայփենին եւ տիեզերասարքի ինժեներ Չժու Յանչժուին՝ որպես փորձագետ։

Չինաստանն ավարտել է «Թյանգուն» տիեզերակայանի կառուցումը անցած տարվա նոյեմբերին։

Չինաստանի առաջին օդաչուավոր տիեզերական թռիչքը 2003թ. երկիրը դարձրել է երրորդը նախկին Խորհրդային Միությունից եւ ԱՄՆ-ից հետո, որոնք մարդ են ուղարկել տիեզերք։

Չինաստանը կառուցել է սեփական կայանն այն բանից հետո, երբ նրան հանել են Միջազգային տիեզերակայանի կազմից, հիմնականում ԱՄՆ առարկությունների պատճառով։