ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի ախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության՝ օրակարգային թեմաների թվում էին միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործող գերփոքր բիզնեսների խնդիրները, հարկային օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները, որոնցով վերացվում են այս պահին գործող շրջանառության հարկի ռեժիմում գործող տնտեսավարողների համար նախատեսված պարզեցված հաշվառման մեխանիզմները։
Քննարկմանը ներկա էին ՓՄՁ ոլորտի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի փորձագետներ։