Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի մոտալուտ անդամակցության մասին

Իրանը Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ կդառնա ամռանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, իրանցի դիվանագետը պարզաբանել է, որ դա տեղի կունենա հուլիսին։
Նախարարը հայտնել է, որ դա տեղի կունենա ՇՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովում, որը տեղի կունենա հուլիսի 4-5-ին Հնդկաստանի մայրաքաղաքում: