Հրազդանում հունիսի 2-ին որոշ շենքերի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հրազդանում հունիսի 2-ին որոշ շենքերի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 2-ին ժամը 07:00-12:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղ., Ջրառատ Նոր թաղ., Ջրառատ թաղ. 4 փողոցի,  Միկրոշրջան թաղ.  2-69 շենքերի ջրամատակարարումը: