Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն ակտիվորեն հոսում են դեպի ԱՄՆ

Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումներն ակտիվորեն հոսում են դեպի ԱՄՆ

Հայաստանում բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2023թ. հունվար-ապրիլին ցույց են տալիս Ռուսաստանից ներհոսքի և դեպի ԱՄՆ արտահոսքի աճ։ Ընդ որում, ԱՄՆ-ից փոխանցումների ներհոսքը սկսել է նվազել, իսկ դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների արտահոսքը չափավոր աճ է ցույց տալիս։

Արդյունքում՝ ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում արագացրել է տարեկան աճը 75,6% - ից մինչև 2 անգամ' գերազանցելով 719,7 մլն դոլարը: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, որոնց համաձայն, ներհոսքի և արտահոսքի ընդհանուր ծավալը տարվա ընթացքում աճել է մի քանի անգամ, բայց արտահոսքն ավելի էական է, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ավելի զուսպ տեմպեր են դիտվել ներհոսքի դրայվով և կրկին Ռուսաստանից մուտքերի և դեպի ԱՄՆ արտահոսքի բարձր աճի հաշվին։

Այսպես, Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքը 2023 թվականի հունվար-ապրիլին արագացրել է տարեկան աճը՝ 90% - ից մինչև 3,7 անգամ, ինչը շատ զուսպ տեմպերով դիտվել է նաև Հայաստանից դեպի ՌԴ փոխանցումների արտահոսքի դեպքում՝ 19,3% - ից մինչև 28,4%։ Սա խթանել է  2023 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանից փոխանցումների զուտ ներհոսքի վերելքի միտումը մինչեւ 5 անգամ՝ 2022 թվականի հունվար-ապրիլի 2,8 անգամից։ Արդյունքում՝ Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի ծավալը 2023 թվականի հունվար - ապրիլին կազմել է 1,5 մլրդ դոլար, իսկ դեպի ՌԴ արտահոսքը՝ 185,6 մլն դոլար, որն այդ ուղղությամբ զուտ ներհոսքը ձևավորել է 1,4 մլրդ դոլարի մակարդակում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքի տարեկան դինամիկան 2023թ. հունվար-ապրիլին ծավալվել  20% աճից դեպի 3,2% անկում է՝ կազմելով 192.8 մլն դոլար, ինչի հետ մեկտեղ զգալիորեն արագացել է Հայաստանից ԱՄՆ փոխանցումների արտահոսքի աճը՝ 47.1%-ից մինչև 64.5%՝ գերազանցելով 138 մլն դոլարը: Արդյունքում՝ ԱՄՆ-ից ֆիզիկական անձանց փոխանցումների զուտ ներհոսքը կտրուկ ծավալել է տարեկան դինամիկան՝ 5.8% աճից  մինչեւ 52,4% անկում՝ նվազելով մինչև 54,8 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ, ֆիզիկական անձանց փոխանցումների ներհոսքը դեպի Հայաստան 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին տարեկան աճը արագացրել է մինչև 2,4 անգամ՝ 2022թ. հունվար-ապրիլ ամիսների 50% - ից՝ գերազանցելով 2 մլրդ դոլարը։ Սակայն փոխանցումների արտահոսքի աճի տեմպերն ավելի զգալի են արագացել՝ 36% - ից մինչև 2,6 անգամ ՝ ապահովելով 1,3 մլրդ դոլարից ավելի ծավալ։ Արդյունքում՝ արագացել է նաև դեպի Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքի տարեկան վերընթաց միտումը։

Ներհոսքում Ռուսաստանի մասնաբաժինը 2023 թվականի հունվար-ապրիլին աճել է մինչև 75,6%՝ 2022 թվականի հունվար-ապրիլի 48%-ից (2019 թվականի հունվար - ապրիլի 51%-ի դիմաց)՝ արտահոսքում 28,7% - ից մինչեւ 14% (2019 թվականի հունվար-ապրիլի 38,7% - ի դիմաց) նվազմամբ։ Իսկ ԱՄՆ-ի մասնաբաժինը ներհոսքում շարունակել է նվազել՝ տարեկան կտրվածքով 23,1% - ից մինչեւ 9,4% (2019թ. հունվար-ապրիլի 15,3% - ի դիմաց)՝ նվազելով նաև արտահոսքում՝ 16,7% - ից մինչեւ 10,4%  (2019թ. հունվար-ապրիլի 18,8% - ի դիմաց)։

Միայն 2023 թվականի ապրիլին փոխանցումների զուտ ներհոսքը դեպի Հայաստան աճել է 2,4 անգամ, ինչը արտահոսքի  31,4 տոկոսով ավելի նկատելի անկման արդյունք է՝ քան ներհոսքը՝ 4,1 տոկոսով։ Ընդ որում, ներհոսքի անկումն ավելի նկատելի է եղել ԱՄՆ-ի ուղղությամբ՝ 16,5%, քան Ռուսաստանի ուղղությամբ ՝ 3,2%, մինչդեռ, դիտվել է դեպի Ռուսաստան արտահոսքի 41%  անկում՝ դեպի ԱՄՆ արտահոսքի 7,4% աճի դեպքում։

Փորձագետների կարծիքով, մասնավոր փոխանցումների նման թռիչքում որոշիչ դեր են խաղացել (նկատի ունեն տարեկան դինամիկան) ռելոկանտները, որոնց վիթխարի քանակ է սկսել ժամանել Հայաստան Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմն սկսվելուց (2022թ. փետրվար) և հետո ՌԴ-ում զորահավաքի հայտարարումից (2022թ. սեպտեմբերին) հետո: Նրանք Հայաստան էին տեղափոխվում՝ այստեղ տեղափոխելով իրենց կապիտալն ու բիզնեսը։ Իշխանությունների գնահատմամբ՝ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում (մարտ-դեկտեմբեր) Հայաստան է տեղափոխվել 108-110 հազար ռուսաստանցի (մշտական բնակության), գրանցվել է 2,5 հազար իրավաբանական անձ՝ ռուսական մասնակցությամբ (մի քանիսի հաստիքները հասնում են 600-700 մարդու) և 4 հազար անհատ ձեռնարկատեր։ Միջազգային ֆինանսական կառույցների ակնկալիքներով՝ նոր ներգաղթյալների զգալի մասը Հայաստանում կմնա, առնվազն, 2-3 տարի, սակայն, հարկ է ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական ռիսկերի աճող ներգործության մասին նախազգուշացմանը:

Աղբյուրը՝   finport.am