Քննարկվել են միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկմանն առնչվող հարցեր

Քննարկվել են միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկմանն առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային խմբի անդամներն իրենց գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում ներկայացրել են թեմային առնչվող ուսումնասիրություններ, տեխնիկատնտեսական և այլ բնույթի հիմնավորումներ, ինչպես նաև համառոտ տեղեկացրել իրականացվող ընթացիկ աշխատանքների մասին։