Մասիս համայնքում նոր ձկնաբուծարաններ են կառուցվում, գործողներն՝ ընդլայնվում

Մասիս համայնքում նոր ձկնաբուծարաններ են կառուցվում, գործողներն՝ ընդլայնվում

2022թ․ հունվարից մինչև 2023թ.-ի փետրվար ամիսը Մասիսի համայնքապետարանը ձկնաբուծարաններ կառուցելու և գործող ձկնաբուծարաններն ընդլայնելու նպատակով հողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու 13 որոշում է ընդունել։ Գյուղատնտեսական նշանակության 24 հեկտար հողատարածք փոփոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության։ Նոր ձկնաբուծարաններից 4-ը կկառուցվեն Մասիս համայնքի Հովտաշատ գյուղում, 2-ը՝ Սիսում, 1-ը՝ Ռանչպարում, 1-ը՝ Զորակում և 1-ը՝ Նիզամիում։ 

Ձկնաբուծարաններ կառուցելն այժմ առավել, քան երբևէ հեշտացել է․ 2021թ․-ի հուլիսի 30-ին «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածում կատարված փոփոխություններով հողի նպատակային և գործառնական  նշանակության փոփոխությունը կատարվում է պարզեցված կարգով, համայնքի ավագանու որոշումով։ Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններով՝ հողի նշանակությունը փոխելու համար վճարման պահանջը հանվել է օրենսգրքից։ 

Այն բավականին մեծ գումար էր կազմում, որը քչերին էր թույլ տալիս ձկնաբուծարան ունենալ։ Այդ բիզնեսով զբաղվում էին օլիգարխներն ու պաշտոնյաները, որոնց մեծ մասը հաջողությամբ շրջանցել է օրենքի պահանջը և, առանց հողի համար վճարելու, տասնյակ հեկտարներով ձկնաբուծարան հիմնել։ Դրանցից շատերը մինչ օրս էլ օրինականացված չեն հենց այն պատճառով, որ չեն ցանկանում համայնքային բյուջե վճարել հողի նպատակային նշանակության փոփոխության համար երբեմն հարյուր միլիոն և ավելի դրամի հասնող գումարը։ 

  • Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենաթանկ կապիտալը՝ հողը

Ամբողջական՝  hetq.am