Հայբիզնեսբանկը «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է

Հայբիզնեսբանկը «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է

 Երևանի «Անգլիական» այգում մեկնարկել է «Զանգակ» գրատան կողմից կազմակերպված «Մանկական գրքի փառատոնը», որի գլխավոր գործընկերն է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ։ Երեք օր շարունակ՝ հունիսի 1-ից 3-ը, այգում երեխաների համար կազմակերպվելու են խաղեր, ժամանցային միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ:  

Բանկը ներկայացել է իր տաղավարով, որտեղ մանուկներն ու ծնողները ծանոթանում են հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկին՝ երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտին, որի միջոցով երեխան դեռ մանկուց սովորում է արդյունավետ տնօրինել անձնական ֆինանսները, իհարկե, ծնողների հսկողությամբ:

10.jpeg (351 KB)

Փառատոնի բացմանը ողջունելով բոլորին` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ուշադրություն հրավիրեց հատկապես մեր օրերում հրատարակչական գործի, տպագիր գրքի և ընթերցանության կարևորության վրա:  Վարչության նախագահի համոզմամբ ո'չ ֆիլմերը, ո'չ սոցիալական ցանցերը, չեն կարող փոխարինել տպագիր գրքին, ինչը թույլ է տալիս երևակայության և ստեղծարար մտքի շնորհիվ ունենալ առավել պաշտպանված ու կայուն ապագա:

03.JPG (325 KB)

«Մենք անընդհատ ասում ենք՝ երեխաները մեր ապագան են, սակայն քիչ ենք կենտրոնանում այն հանգամանքի վրա, որ երեխաները նաև երկրի ապագան են և  հաջողակ մասնագետներ ունենալու համար նրանց նաև ֆինանսական գրագիտություն է հարկավոր»,- Գևորգ Թառումյանը շեշտեց, որ ֆինանսական գրագիտությունը խրախուսելու և կարևորելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկով՝ մանկական քարտով:

02.jpeg (367 KB)

Հանդես գալով որպես այս հրաշալի փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նպատակն է շարունակել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկներին տոն և մշտական անակնկալներ պարգևելու Բանկի ավանդույթը:

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից