Արիզոնայից Արցախ ներկայացուցիչների պալատի ընդունած Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

Արիզոնայից Արցախ ներկայացուցիչների պալատի ընդունած Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հունիսի 2-ին ընդունել է ԱՄՆ Արիզոնա նահանգի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում», - ասվում է հաղորդագրությունում։