Արման Խոջոյանը Բյուրականում այցելել է խխունջների բուծմամբ զբաղվող տնտեսություն

Արման Խոջոյանը Բյուրականում այցելել է խխունջների բուծմամբ զբաղվող տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բյուրականում այցելել է խխունջների բուծմամբ զբաղվող տնտեսություն, որտեղ ծանոթացել է ֆերմայի գործունեությանն ու հետևել արտադրական գործընթացին։

Ըստ նախարարության հաղորդագրության, շրջայցի ընթացքում Արման Խոջոյանը նշել է, որ խխունջների արտադրությունը պատմականորեն Հայաստանում զարգացած չի եղել, մինչդեռ բարձրարժեք գյուղատնտեսության մասին խոսելիս, հարկավոր է հաշվի առնել նաև այս կարևոր ենթաուղղությունը:

Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ խխունջների համաշխարհային շուկան մեծ է, առկա է պահանջարկ: Հիմնական սպառող և ներկրող երկրներն են Ֆրանսիան, Իսպանիան և Իտալիան: