Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում հունիսի 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 3-ին, 5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին և 6-7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝            34.4°C (1980 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                5.0°C (1997 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝            19.7°C