Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան նոր մետալուրգիական գործարան

Երասխում կառուցվում է  հայ-ամերիկյան նոր մետալուրգիական գործարան
«Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։ Արտադրամասը 30մ բարձրությամբ ու 16,500քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։
Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000»,- իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը։