Երևանում կանցկացվի Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ը

Երևանում կանցկացվի Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ը

Հունիսի 6֊7֊ը Երևանում կանցկացվի «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրով  Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ը։

Միջոցառման երկու օրերի ընթացքում ոլորտի մասնագետները աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից, Ղրղզստանից և Հունաստանից կմիավորեն իրենց ջանքերը` գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:

Գագաթնաժողովի առաջին օրը` հունիսի 6֊ին, կանցկացվի 3 պանելային քննարկում.

  • Ռազմավարական մոտեցումները հասանելիության խթանման գործում

Այս պանելային քննարկումը կենտրոնանալու է համակարգված ջանքերի և կարգավորող շրջանակների վրա, որոնք լրացուցիչ հասանելիություն և ցանցային լուծումներ են տրամադրում` ինչպիսիք են Համայնքային ցանցերը:  Փորձառու մասնագետները տարածաշրջանից և ամբողջ աշխարհից կփոխանակեն իրենց փորձը և մոտեցումները։

  • Ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ և լուծումներ

Այս պանելային քննարկման ժամանակ  մասնագետները կկենտրոնանան ֆինանսավորման այն նորարարական մեխանիզմների վրա, որոնք ստեղծելով և օգտագործելով` հնարավոր կլինի ապահովել հասանելիություն ամենուր:

  • Տեխնիկական մարտահրավերներ և հնարավորություններ

Աշխարհի բնակչության 1/3֊ը դեռ Ինտերնետ հասանելիությամբ ապահովված չէ։ Մարդիկ ողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում, համախմբվում և կառուցում են իրենց սեփական Ինտերնետ կապը` համայնքային ցանցերի, կոոպերատիվների և կապի այլ լրացուցիչ լուծումների միջոցով` ապահովելով հասանելիություն ամենուր։

Նույն օրը նաև տեղի կունենա Համայնքային ցանցերի չեմպիոնների պարգևատրման արարողությունը։ Մրցանակը տրվում է համայնքային ցանցերի կառուցման գործում մեծ ներդրում ունեցած անձանց։

Գագաթնաժողովի երկրորդ օրը` հունիսի 7֊ին, տեղի կունենա կլոր սեղան֊քննարկում` «Ինտերնետ հասանելիությունը համայնքների զարգացման գրավական» թեմայով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն Ինտերնետի խելամիտ օգտագործման ճանապարհով գյուղական համայնքների հզորացման իրենց մոտեցումները։

Բանախոսների և քննարկվող թեմաների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված են միջոցառման օրակարգում` https://bit.ly/3pNtA1a

Միջոցառմանն առցանց տարբերակով մասնակցելու համար անհրաժեշտ է  գրանցվել՝ https://bit.ly/41KDVs2

Կապի եվրոպական գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը՝ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ։

Միջոցառման գործընկերներն են «Արփինետ» ընկերությունը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը,  «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն :

Կապի եվրոպական գագաթնաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://bit.ly/41KDVs2։

Internet Society֊ի մասին

Internet Society֊ն (Ինտերնետ հասարակություն) ձևավորվել է 1992թ. Վինթ Սըրֆի, Բոբ Քանի և այլոց կողմից, ովքեր Ինտերնետի տեխնիկական զարգացման գործում առաջամարտիկներից են եղել։ Internet Society֊ն աջակցում և նպաստում է ինտերնետի զարգացմանը՝ որպես գլոբալ տեխնիկական ենթակառուցվածք, մշակում է համացանցի օգտագործման քաղաքականություն, կառուցում է համայնքային ցանցը և նպաստում վերջինիս աշխատունակության ապահովմանը։ Կազմակերպության աշխատանքը հավատարիմ է նպատակներին, որպեսզի ինտերնետը լինի բաց, գլոբալ կապակցված, անվտանգ և վստահելի` ձգտելով համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այս նպատակները: https://www.internetsociety.org/

Հայաստանի օպերատորների միության մասին

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին` միավորելով հեռահաղորդակցության և հարակից ոլորտների ընկերություններին և ներկայացնելով նրանց շահերը ներպետական և միջազգային կառույցներում։ Միությունն իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է լուծել ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտների օրենսդրական դաշտի բարելավմանը, ՏՀՏ ոլորտի կրթական ծրագրերի արդիականացմանը և թվային գրագիտության բարձրացման ուղղված խնդիրներ։ Բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և  համացանցի անվտանգ կիրառությունը։ https://www.operator.am/