Երևանում ավարտվել է լիզինգի ոլորտի առաջին ցուցահանդեսը

Երևանում ավարտվել է լիզինգի ոլորտի առաջին ցուցահանդեսը

Երևանում ավարտվել է LEASING EXPO 2023 | Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը, որը համախմբել էր գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինտեխնիկա, արդյունաբերական և արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, օդափոխության համակարգեր, սառնարանային և ջերմոցային տնտեսություն առաջարկող ընկերություններին, մատակարարներին ու ֆինանսական կառույցներին:

Էքսպոյի շրջանակում տաղավարով ներկայացված էր առավել քան 100 բրենդ ներկայացնող 55 ընկերություն։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել է տեղական լիզինգի շուկայում նորույթ հանդիսացող քարլիզը և Հայաստանում արտադրվող առաջին ջրատաքացուցիչը։

Էքսպոյի մասնակիցներն ակնկալում են, որ LEASING EXPO-ն կդառնա ամենամյա։

LEASING EXPO 2023 | Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը կազմակերպել էր Big Projects-ն՝ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի հետ համատեղ: