Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել

Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել

Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել, նույնիսկ կան արդեն պայմանավորվածություններ, - այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Նորերը բացելու մասին մտածում ենք: Նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ ,Ուրուգվայում առաջիկայում կունենանք», - ասել է  ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող է բարձրացվել:

«Բայց մեր աշխարհագրությունը լայնացնելու լրջագույն պլաններ կան: Մի մասն արտացոլված էր 2022-ի բյուջեում», - ասել է արտգործնախարարը:

Նախարարը հույս է հայտնել, որ այդ առումով կատարողականը կհասցնեն 100 տոկոսի: