Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։

Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, նիստի ընթացքում հանգամանորեն քննարկվել են արտարժույթով գնանշում կատարելու դեպքերն ընդլայնելու նպատակով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումների կատարմանը, ՀԴՄ կտրոնների վրա ԱՏԳԱԱ կամ ԱԴԳՏ կոդերի տպագրման հետ կապված պահանջների խախտման համար ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի նվազ չափի սահմանմանը վերաբերող հարցեր։

Օրակարգային թեմաների թվում էր նաև առողջության համապարփակ ապահովագրության օրենսդրական փաթեթի քննարկումը։

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև նախորդ նիստի ընթացքում կայացված որոշումների կատարմանն ու ՓՄՁ ոլորտին առնչվող այլ հարցերին։