ՀՀ նախագահը Գրեմ Ջոնսոնի հետ քննարկել է ՀՀ-ում հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտի խնդիրները

ՀՀ նախագահը Գրեմ Ջոնսոնի հետ քննարկել է ՀՀ-ում հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտի խնդիրները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է  հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավար Գրեմ Ջոնսոնին և ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Սարկիսովին ու Ներսես Կարամանուկյանին:

Ընկերությունը զբաղվում է Հայաստանի տարածքում նավթի և գազի պաշարների որոնողական աշխատանքների իրականացմամբ:

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական հաղոսրդագրության, հյուրերը Հանրապետության նախագահին մանրամասներ են ներկայացրել ընկերության գործունեության վերաբերյալ:



Զրույցի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներ և դրանց հաղթահարման շուրջ «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից առաջարկվող լուծումները:

Երկուստեք շեշտվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը նվազեցնում է բնապահպանական ռիսկերը: