Երեք օր Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երեք օր Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի Մետրոպոլիտենը։

«Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս․թ․ հունիսի 6-ին, 7-ին, 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից եւ կավարտվեն ժամը 01:00-ին:

Հագեցած ու տպավորություններով լի օրեր ենք մաղթում ձեզ», - ասվում է հայտարարությունում։