Մեդիափորձագետը զգուշացնում է․ հայտնվել են կեղծ կայքեր, որոնք փորձում են կորզել բանկային քարտի տվյալներ

Մեդիափորձագետը զգուշացնում է․ հայտնվել են կեղծ կայքեր, որոնք փորձում են կորզել բանկային քարտի տվյալներ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտնվել են կեղծ կայքեր, որոնք փորձում են կորզել բանկային քարտի տվյալներ:

«Հայրենակիցներ, Հայփոստի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունից հետո սկսել են նման բաներ անել այլ կազմակերպությունների անունից։ Ամեն դեպքում, ուշադիր եղեք, սրանք կեղծ կայքեր են, որոնք փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները ու, բնականաբար, գողանալ վրայի գումարները», - զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը։