Դեպի արեւմուտք չվերթներ կատարելիս Թուրքիայի օդային տարածքը շրջանցելն անհնար է․ Flyone Armenia

Դեպի արեւմուտք չվերթներ կատարելիս Թուրքիայի օդային տարածքը շրջանցելն անհնար է․ Flyone Armenia

Դեպի արեւմուտք չվերթներ իրականացնելիս Թուրքիայի օդային տարածքը շրջանցելն անհնար է, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով դեպի Արևմուտք չվերթներն այսպես թե այնպես անցնում են Թուրքիայի օդային տարածքով, ինչը ճնշում է ավիաընկերության գործունեության վրա։

Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Նա հիշեցրել է, որ թուրքական ավիացիոն իշխանությունները չեղարկել են հայկական ավիաընկերությունների՝ իրենց օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքների թույլտվությունը։

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ գները մատչելի մնան», - նշեց Անանյանը։ Նա հավաստիացրեց, որ ավիաընկերությունը պատվով է ընդունել այդ մարտահրավերը եւ դուրս է եկել բարդ իրավիճակից։ «Եվրոպական գործընկերների ավիացիոն գործիքակազմը կիրառելիս մեզ հաջողվել է ամեն ինչ անել, որպեսզի ուղեւորները հասնեն իրենց նպատակակետին։ Բացի այդ, մեզ հաջողվում է թռիչքներ իրականացնել նախատեսված բոլոր ուղղություններով», - նշել է Արամ Անանյանը։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ առաջիկայում բոլոր խնդիրները կլուծվեն։ 

Աղբյուրը՝   news.am