Շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է

Շրջակա միջավայրի նախարարը հայտարարել է, որ այս տարի էլ Սևանա լճի կանաչելու հավանականությունը մեծ է

 Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների հետ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք և համատեղ քննարկումներ ևս ունեցել ենք։ Քանի որ այս պահին ջրային պաշարի վիճակը լավ չի, պարտավորված ենք Սևանա լճից ջուր բաց թողել ոռոգման համար։ Այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Սկսած այն բանից, թե սակավաջրի ժամանակ ինչ ռեժիմ պետք է ենթադրի և վերջացրած նրանից, թե որտեղ է հնարավոր այլընտրանքային ջրային պաշարներ գտնել ոռոգման համար։ Այս ուղղությամբ նույնպես ՏԿԵՆ-ի հետ աշխատում ենք, որպեսզի Սևանա լճի վրա ճնշումը քիչ լինի, ոռոգման նպատակով որքան հնարավոր է Սևանա լճից քիչ բաց թողենք։ Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, այս տարի էլ Սևանը, երևի, կկանաչի»,- ասաց Սիմիդյանը:

Աղբյուրը՝   armenpress.am