Իրանը ներկայացրել է «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը

Իրանը ներկայացրել է «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը ներկայացրել են «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը:

Այս մասին տեղեկացրել է ԻՐՆԱ գործակալությունը։

1,4 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր հիպերձայնային հրթիռը, որն ստեղծել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը, ունի 13 պտույտից ոչ պակաս արագություն բացելու կարողություն, ինչպես նաեւ կարող է կատարել մանեւրներ ինչպես մթնոլորտի ներսում, այնպես էլ նրանից դուրս։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի նորագույն «Ֆաթահ» հիպերձայնային հրթիռը ներկայացվել է երեշքաբթի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ։