ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի են ունեցել տեղեկատվական հանդիպումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի են ունեցել տեղեկատվական հանդիպումներ՝ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարված «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա» բաղադրիչներով դրամաշնորհային մրցույթների վերաբերյալ։
ԲՏԱՆ համապատասխան բաժնի մասնագետները ներկայացրել են մրցույթի մասնակցության մանրամասները և «armeps» համակարգում հայտի լրացման կարգը, հստակեցվել են մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ հարցերը:
Հանդիպմանը մասնակցել են ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցում.
Տեխնոլոգիական գաղափարներն իրագործելու նպատակով` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը #Գաղափարիցբիզնես ծրագրի շրջանակներում հայտարարել է դրամաշնորհայի մրցույթներ:
«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին կարող եք դիմել մինչև հունիսի 7-ը ներառյալ:
«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթին կարող եք դիմել մինչև հունիսի 5-ը ներառյալ: