Վերիշեն բնակավայրի խմելու ջրագծի 7 կիլոմետր հատվածը կփոխվի

Վերիշեն բնակավայրի խմելու ջրագծի 7 կիլոմետր հատվածը կփոխվի

Լավ նորությունների շարքից. Վերիշեն բնակավայրի խմելու ջրագծի 7 կիլոմետր հատվածը կփոխվի: Վերիշեն բնակավայրի ջրի որակի բարելավման ուղղությամբ Գորիսի համայնքապետարանի ջանքերը դրական արդյունք են տալիս:

Համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել 7կմ ջրագիծ: Խողովակները տրամադրվել է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի կողմի, ջրագծի կառուցման աշխատանքները կիրականացնի Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ը: Աշխատանքների մեկնարկը՝ շուտով: