Գեղարքունիքի մարզում կատարվել է 14 հազար 736,5 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 14 հազար 736,5 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ կատարվել է 14 հազար 736,5 հեկտար գարնանացան։

Մարզի գյուղացիական տնտեսությունները ցանել են 8480 հեկտար գարի, 4738 հեկտար կարտոֆիլ, 631,5 հեկտար գարնանացան ցորեն, 224,5 հեկտար հատիկընդեղեն, 175,6 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր, 136,9 հեկտար բազմամյա խոտաբույսեր, 164 հեկտար այլ մշակաբույսեր, 13 հեկտար հնդկացորեն, 153 հեկտար այլ հացահատիկ։ 11 հազար 841,8 հեկտար էլ կազմում են աշնանացան ցորենի ցանքերը։

«Գարնանացանի ավարտին խանգարում են տեղումնառատ եղանակները։ Այս պահի դրությամբ դեռևս որոշ տեղերում ընթանում է կարտոֆիլի ցանք, բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլում։ Ամենայն հավանականությամբ, գարնանացանը Գեղարքունիքի մարզում կավարտվի մեկ շաբաթից»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից։