Արագածոտնի մարզպետարանի ապարատի պահպանման ծախսերի գծով 2022թ․ բյուջեի կատարողականը կազմել է 99,5 տոկոս

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր մասնակցել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որի ընթացքում ներկայացվել է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն։
Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է Արագածոտնի մարզպետարանի ապարատի 2022 թ․ ծախսերի հաշվետվությունը։

Զեկուցման ընթացքում Արագածոտնի մարզպետն անդրադարձել է պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ դպրոցաշինական, առողջապահական։ Սերգեյ Մովսիսյանը խոսել է նաև ընթացիկ և առաջիկայում մեկնարկելիք զարգացման խոշոր ծրագրերի շուրջ։