Օրենսդրական նախաձեռնություն սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում

Օրենսդրական նախաձեռնություն սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում

Նախաձեռնության նպատակը սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրներին հնարավորինս արագ հանգուցալուծում տալու անհրաժեշտությունն է: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ին գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ըստ ԱԺ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը պարզաբանել է, որ խնդիրը վերաբերում է պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծմանը: Հարցն այն է, որ ՍԱՏՄ պետի հրամանով հանրապետությունում գրանցված պեստիցիդների անվանացանկում փոփոխություն է կատարվել, որով ավելացվել է երկու պահանջ` արտադրող երկրի եւ ֆիրմայի վերաբերյալ, ինչի հետեւանքով  պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ ներմուծելու հարցում խնդիրներ են առաջացել: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կարգավորել այդ նյութերը ներմուծելու հարցը:

Օրենսդրական նախաձեռնությանը հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: